Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցման՝ փաստաբաններին ոստիկանության բաժանմունքում պահելու վերաբերյալ Փաստաբանների պալատից հայտնում են, որ պալատի ներկայացուցիչն անմիջական կապի մեջ է գտնվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների հետ:
Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։
«Փաստաբանները նշել են, որ իրենց, ինչպես լրագրողներն են բնորոշում ՊԱՏԱՆԴ չեն վերցրել, պարզապես իրենք ցանկանում են դուրս գալ բաժնից միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են: Այս պահին փաստաբանների պալատի ներկայացուցիչներն ուղևորվել են Արաբկիրի ոստիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբաններին՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և օժանդակություն ցույց տալու համար:
Այս պահի դրությամբ փաստաբաններից ստացված տեղեկությունների համաձայն բոլորին բաց են թողել»: