«Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավոր դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությանը

Ազգային ժողովում այսօր քննարկում է ընթանում ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության հարցը։

Վարչապետի ընտրության քվերակությունը լինելու է բաց։ Իրավաբան.net լրագրողի հետ զրույցում Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ դեմ են քվեարկելու խմբակցության պատգամավորներից՝ Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը, Լուիզա Սարգսյանը, Գևորգ Պետրոսյանը։ Շաքե Իսայանը նույնպես նշել է, որ դեմ կքվեարկի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել