«Կան հանրահավաքներ, որ ընդհանրապես չեն ցրվում, ինչպես երեկվա հանրահավաքը»,-այս մասին քայելրթի ու կառավարական շենքերը շրջափակելու ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Մենք հայտարարել ենք ժողովրդական հեղափոխության մեկնարկը և այդ հեղափոխությանը հաղթանակ բերելու մարտավարություն ենք որդեգրում՝ մի քանի պետական գերատեսչությունների շենքերը, դրանց մուտքերը շրջափակված են նստացուցի տեսքով և մենք այդ շարունակելու ենք ավելի մեծ թվով շենքերի դիմաց կամ ներսում նստացույց շրջափակել։ Մեր խնդիրը պետական ողջ համակարգի աշխատանքը կաթվածահար անելն է»,-նշեց նա։
Նա կոչ արեց նույն կերպ վարվել մարզերում՝ շրջափակելով մարզպետարաններն ու գյուղապետարանները։
«Բոլորին՝ մարզերից, Երևանից հրավիրում եմ հանրահավաքի։ մեր հավաքը պետք է շարունակի ցանցային եղանակով և այնպիսի մասշտաբներով, որ դա հանարվոր չլինի ցրել։ Պետք է թավշյա հեղափոխությունը հասնի իր տրամաբանական ավարտին»,- ասաց Նիկոլ Փաշինայնը։