Ոստիկաններն ուղեփակոցներն աստիճանաբար  առաջ են բերում. քաղաքացիները բողոքում են

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանները իրենց տեղադրած ուղեփակոցները սկսեցին աստիճանաբար  առաջ են բերում, ինչը հարուցեց քաղաքացիների դժգոհությունը:

Պատնեշը առաջ տալով ոստիկանները իրենց ենթակայության տակ վերցրին փողոցի ավելի մեծ հատվածը:

Քաղաքացիների այն հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ պատնեշը առաջ բերվում, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ ընդհամենը 100 սանտիմետր է առաջ բերվել:

«Ձեր կողմից են հիմա սադրիչ գործողություններ իրականանում, ընդհամենը 1 մետրը ձեզ ինչո՞ւ պետք է խանգարի»,- ասաց Օսիպյանը և պահանջեց, որ երթի մասնակիցները 100 սանտիմետր հետ գնան և հավելեց՝ ուղեփակոցները ոչ մի դեպքում հետ չեն գնա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել