Ազգային ժողովում կայացել է ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների նիստը. որոշում է կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների նիստը, որի ընթացքում միաձայն որոշում է կայացվել վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նշենք, որ վաղն Ազգային ժողովում տեղի կունենա հատուկ նիստ, որի ընթացքում բաց քվերակությամբ կընտրվի վարչապետը:

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը նաև Ֆրանսիայի հրապարակից ելույթ ունեցավ .«Ովքեր խաչմերուկներ են փակել, կարող են թողնել դրանք և միանալ մեզ, Ֆրանսիայի հրապարակում: Բոլորս մեկտեղվում ենք այստեղ: Այսօր դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի ժողովուրդը ազատ ժողովուրդ է: Մենք այսօր վերականգնեցինք մեր հաղթանակը, մենք այսօր վերականգնեցինք մեր արժանապատվությունը և մեր հույսը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել