Ցուցարարներին միացավ դերասան Հայկ Մարությանը. երթը մոտենում է Բաղրամյան պողոտային

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հետ միասին այժմ գտնվում է Սարյան փողոցում, որը վաղ առավոտից փակ է: Նշենք, որ պատգամավորը իր գործողությունները հենց այս փողոցից սկսեց՝ նստելով 46 ավտոբուսի դիմաց:

Ցուցարարները արդեն մոտենում են Բաղրամյան պողոտային:

Նշենք, որ րոպեներ առաջ երթին միացավ նաև դերասան Հայկ Մարությանը:

Հիշեցում. այսօր առավոտյան ժամը 8:15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանում: Երեկ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կատարելու կոչ էր արել: Այս բողոքի ակցիաներն իրականացվում են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել