Կինոպրոդյուսեր Ռոդջեր Դորակսը մահացավ սրտի անբավարարությունից:
Նա կտակել էր իր ողջ կարողությունն իր շանը՝ Մաքսին՝ զրկելով իր կնոջը՝ 24 ամյա դերասանուհի Ռ. Դոռկասաին 64 մլն դոլլար ժառանգությունից:
Կինը դիմեց դատարան՝ փորձելով ժառանգությունը վերցնել Մաքսից, մինչդեռ դատարանը չբավարարեց հայցը:
Դերասանուհին մտածեց այլ տարբերակ ժառանգությանը տիրանալու համար և գտավ:
Քանի որ շունը ճանաչվել էր ԱՄՆ քաղաքացի, դերասանուհին կարողացավ ամուսնանալ շան հետ, միևնույն ժամանակ դարձավ Մաքսի խնամակալը:
«Համաձայն ՀՀ Օրենսդրության՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը։ Նշված նորմի բովանդակությունից երևում է, որ ամուսնությունը կնքվում է միայն մարդկանց միջև, իսկ այն հարցին՝ արդյո՞ք մեր երկրում կարող ենք կտակել կենդանուն, նշենք՝ կտակի ազատության իրավունքը թույլատրում է քաղաքացուն իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, մինդեռ՝ միայն անձի: Կենդանին չի կարող լինել ժառանգ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի «Հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` օրենսդիրը, ամրագրելով «անձ» եզրույթը, նկատի ունի ցանկանած ֆիզիկական և իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն և միջազգային կազմակերպությունները:
Մինչդեռ վերջիններիս մեկ բառով «անձ» անվանելը, կարծում ենք, այդքան էլ ամբողջական և ճիշտ չէ:
Աղբյուր՝ Իրավաբան.net