«Սա արշավ էր հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի, սա արշավ է ընդդեմ հուսահատության և արշավ է հանուն արժանապատվության». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով, որը ավարտվեց այսօր՝  ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում:

«Սա արշավ էր հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի, սա արշավ է ընդդեմ հուսահատության և արշավ է հանուն արժանապատվության: Սա արշավ է ընդդեմ արտագաղթի: 14 օրերի ընթացքում մենք ոտքով կտրեցինք 212 կիլոմետր ճանապարհ և կատարեցինք 320.000 քայլ: Եվ մենք այդ քայլը արեցինք այսօր, այստեղ ձեզ տեսնելու, ձեզ ողջունելու համար»,-այս մասին իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ազատության հրապարակը բազմամարդ է:

Նշենք, որ հավաքվածները հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել Ազգային ժողովի շենքը, նաև պատգամավորների տները և թույլ չեն տալու, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել