Ապրիլի 12-ին Տավուշի մարզում ական է պայթել, որի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է «Այգեձորի առողջության կենտրոն»:
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին առողջության կենտրոնից․ «Նրան մի քանի ժամ է, ինչ գտնվում են հիվանդանոցում, առաջին օգնություն է ցուցաբերվել տուժածներին։ Այժմ նրան առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի է»։
3 քաղաքացիներից մեկը ստացել է նախաբազկի, մյուսը՝ կրնկի և երրորդը՝ ոտնաթաթի վնասվածք։