Մարտի 29-ին կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Փարաքարի համայնքում գտնվող 968.2 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 87.8 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 20.2 քառ. մետր մակերեսով պահեստը և 4.0 քառ. մետր մակերեսով զուգարանը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հեկտար մակերեսով հողամասը՝ 41 530 000 դրամ գնահատված արժեքով նվիրաբերել Փարաքարի համայնքին՝ շենքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով:
Համայնքը պարտավորվում է համաձայն վերջինիս կողմից ներկայացված դպրոցի շենքի նորովի օգտագործման ծրագրի՝ 3 տարվա ընթացքում իրականացնել 50 000 000 դրամի ներդրում՝ հետևյալ համամասնությամբ՝
ա. 2018 թվականին՝ 25 000 000 դրամ,
բ. 2019 թվականին՝ 15 000 000 դրամ,
գ. 2020 թվականին՝ 10 000 000 դրամ:
Որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ին: