Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց համայնքի նախկին ղեկավար Առաքել Հարոյան:
Ճանապարհի փակման պատճառն այն է, որ նախարարության աշխատակիցները արդեն մի քանի օր խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։
Ճանապարհը այս պահին փակ է, քաղաքացիների հետ բանակացություններ են վարում ոստիկանները:
«Այս վարորդները ինչպե՞ս պետք է ապրեն, եթե քարը իրենք տանում են 500 հատ, առնում են 10-15 հազար դրամ: Հիմա պետք է տանեն 250 հատ, պիտի առնեն 6 հազար դրամ, որը ապրելուն չի հերիքում»,-նշեց գյուղապետը: