Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 13, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, ապօրինի ծառահատման 4, խուլիգանության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 և առգրավման 1 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 4 հրացան, ինքնաշեն 1 ատրճանակ, ակոսափող 1 հրացան, օդամղիչ 1 ատրճանակ, օդամղիչ 1 հրացան, ինքնաշեն 2 նռնակ, 4 նռնակ, հակատանկային ականի 1 գլխիկ, հակատանկային ուսումնական 1 ական, ականի 2 պայթուցիչ, 4 պահունակ և տարբեր տրամաչափի 435 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել