Երևան քաղաքում բնակարան չունեցող Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանվել է մինչև 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Փոխհատուցումը տրամադրվում է Ազգային ժողովի պատգամավորի՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացված դիմումի, նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագրի և կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հիման վրա:
Համապատասխան վճարումների կատարումն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը՝ նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 15-ը: Որոշումն ընդունել է Արա Բաբլոյանը:
Որոշումն ընդունվել է ապրիլի 3-ին, ուժի մեջ է մտնում այսօր՝ ապրիլի 12-ին:
Եվգենյա Համբարձումյան