Պաշտպանության նախարարությունը նախագիծ է մշակել, որը սահմանում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։
Գործադիրն այս հարցը կքննարկի ապրիլի 12-ին կայանալիք հերթական նիստին։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախագծի հիմնավորման համաձայն, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օրենքով առաջին անգամ սահմանվել են այն բնագավառները, որոնցում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակներում իրականացվող ընթացակարգերը, որի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կողմից եզրակացություններ են տրվում քաղաքացիների նշանակալի նվաճումների վերաբերյա:
ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և սույն կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:
HH կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում՝
1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝
- ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,
- բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,
- գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,
- դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,
- ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,
- զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,
- է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,
- ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,
- թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,
- ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,
- ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,
- ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,
2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝
1) դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում գիտական հրապարակումների,
2) դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների,
3) դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում գիտակրթական մրցանակների,
4) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում),
5) հանձնաժողովի հետ հարցազրույցի:
Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա (համաձայն Ձևի): Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 70, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
Այս կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը
Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների նշանակալի նվաճումների ցուցանիշները հաշվարկվում են հետևյալ չափորոշիչների և դրանց վերապահվող միավորների հիման վրա`
- Գիտական հոդվածներ: Գիտական հոդված` «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում ընդգրկված ամսագրերում հրապարակված հղման ենթահոդված:
Յուրաքանչյուր հոդվածի համար`
A – գիտատեղեկատվական շտեմարարաններում ամսարգրի ընդգրկվածությամբ որոշվող գործակից`
IF* | <0.2 կամ որոշված չէ | 0.2-0.5 | 0.5-1.0 | 1.0-2.0 | 2.0-5.0 | >5.0 |
A** | 1 | 3 | 5 | 7 | 10 | 20 |
*) IF` ամսագրի տվյալ տարվա ազդեցության գործակիցն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների: **) սահմանային արժեքի դեպքում վերցվում է առավելագույնը: |
C` հղումների քանակ՝ առանց ինքնահղումների,
N` համահեղինակների կամ համամրցանակակիրների ընդհանուր թվաքանակ:
- Գիտաժողովների զեկույցներ: Հաշվի է առնվում միայն համապատասխան ինտերնետային կայքէջի կամ փաստաթղթային հաստատման առկայության դեպքում:
Յուրաքանչյուր զեկույցի համար`
T=3,00 – արտերկրում տեղի ունեցած գիտաժողովի զեկույց,
T=1,00 – ՀՀ-ում տեղի ունեցած գիտաժողովի զեկույց:
- Գիտակրթական մրցանակներ: Գիտակրթական մրցանակ` միջազգային գիտական կամ գիտակրթական, ՀՀ կամ օտարերկրյա պետության պետական, ՀՀ Նախագահի, ՀՀ Նախագահի երիտասարդական, «ՀՀ լավագույն ուսանող» մրցանակներ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգև: Հաշվի է առնվում միայն համապատասխան ինտերնետային կայքէջի կամ փաստաթղթային հաստատման առկայության դեպքում:
Յուրաքանչյուր մրցանակի համար`
Pr=10,00 – միջազգային գիտական կամ գիտակրթական մրցանակ (ճանաչված միջազգային գիտական մրցանակ, միջազգային ուսանողական օլիմպիադաների 1-ից 3-րդ տեղեր),
Pr=5,00 – ՀՀ կամ օտարերկրյա որևէ պետության պետական մրցանակ,
Pr=4,00 – ՀՀ Նախագահի մրցանակ,
Pr=1,00` ՀՀ Նախագահի երիտասարդական, «ՀՀ լավագույն ուսանող» մրցանակներ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգև:
- Միջին որակավորման գնահատական: Հաշվի է առնվում բարձրագույն ուսումնական հաստատության տրամադրած ամփոփաթերթիկի առկայության դեպքում (₄):
- Հարցազրույց: Հանձնաժողովի կողմից գնահատվում է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակը, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերը, համապատասխան կրթական ծրագիրն իրականացրած բարձրագույն ուսումնական հաստատության երաշխավորագիրը (₅):
- Չափորոշիչներից յուրաքանչյուրին վերապահվող միավորների առավելագույն արժեքը 20 միավոր է:
- Նշանակալի նվաճումների ցուցանիշը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
= k₁₁ + k₂₂ + k₃₃ + k₄₄ + k₅₅,
որտեղ-ն՝ քաղաքացու նշանակալի նվաճումների ցուցանիշն է, ₁,₂,₃,₄,₅-ը դրա հաշվարկման համար հիմք ծառայած չափորոշիչներից ստացված միավորները, իսկ k₁,k₂,k₃,k₄,k₅-ը` համամասնության գործակիցը: Համամասնության գործակիցները բարձրագույն կրթության մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի համար որոշվում են ըստ հետևյալ աղյուսակի`
Կրթական ծրագիր | Համամասնության գործակցի արժեք | ||||
k₁ | k₂ | k₃ | k₄, | k₅ | |
Մագիստրատուրա | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Ասպիրանտուրա | 1.25 | 1.25 | 1 | 1 | 0.5 |
Ալիսա Չիլինգարյան