Խաբարովսկում կործանվել է Մի-8 ուղղաթիռը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ ծառայությունից:
Ուղղաթիռը ընկել է ալեհավաքային դաշտում, Անտեննայա-Խիրուրգիչեսկայա փողոցների խաչմերուկում:
Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորը զոհվել են: Դիակներին ճանաչումը տեղի կունենա հինգշաբթի:
Նշենք, որ ուղղաթիռը իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:
Ուղղաթիռի ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել:
Զոհվածների ցուցակում են ստուգող Ալեքսեյ Շտանկոն, անձնակազմի երեք հրամանատարներ՝ Դմիտրի Մակարովը, Անտոն Երմակովը և Վիկտոր Պոսոխովը, բորտմեխանիկ Յուրի Բորոդանևւ երկրորդ օդաչու Իգոր Ուլյանովը։ Մոտակա ժամանակներս զոհերի ընտանիքների հետ կսկսեն աշխատել հոգեբանները։ Նյութական օգնությունը, որը կվճարվի երկրամասի իշխանությունների կողմից, կկազմի 1 մլն ռուբլի ամեն ընտանիքին։
