Սևանա լճից ջրառ կկատարվի

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից Սևանա լճից ջրառ կատարելու մասին որշման նախագիծ է մշակվել։ Այս հարցը կառավարությունը կքննարկի ապրիլի 12-ին կայանալիք նիստի ժամանակ։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Ըստ որոշման հիմնավորման, Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2018թ. ոռոգման շրջանում, ս.թ. մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմեն 482 մլն մ

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 156,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 31 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 11,5 մլն մ3 ջրաքանակներով:

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ որպես ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է 283,5 մլն մ3, սակայն ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված 170,0 մլն մ3  չափաքանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել