Հայաստանի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն է կատարվել:
Այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ վարկային տեղեկատվության տրամադրումը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում: Օրենքն ընդունվել է նախորդ տարվա հունիսին և կսկսի գործել այսօրվանից: