Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ին երեք նոր որոշում է ստորագրել։
Որոշումների համաձայն, Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։
Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար։
Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ստորագրված նախագահ Սերժ Սարգսյանը 2 հրամանագրերի համաձայն գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ազատվել էր նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից, իսկ գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը ազատվել էր նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից: