Ապրիլի 9-ին` ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Կ. Ս.-ին, որի մոտից հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս, 1 Wi-fi սարք, 3 USB մալուխ և 1 հեռախոսի ականջակալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Լուսանկարը՝ ՔԿՎ-ի