Նոր փոփոխություններ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Օրենսգրքի 47.14-րդ հոդվածի համաձայն՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ այսուհետև կառաջացնի տուգանքի նշանակում՝ 200-400 հազար դրամի չափով:
Օրենքն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ին, իսկ ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին: