ՊՆ-ը 80 միլիոն դրամ է հատկացրել զորացրված զինծառայողների շրջանում ուսումնասիրություն իրականացնելու համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնասիրությունների իրականացման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականի մարտի 5-ին պայմանագիր է կնքել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ։ Ծառայությունների վերջնաժամկետի մասով կկքնվի լրացուցիչ համաձայնագիր:

Գնումն արժեցել է 80 միլիոն դրամ (շուրջ 166 հազար դոլար)։

Քանի որ մասնակցի առաջարկած գինը գերազանցել է սահմանված նախահաշվային գնին, գնահատող հանձնաժողովը փետրվարի 20-ին ՊՆ վարչության նիստերի դահլիճում բանակցություններ է կազմակերպել:  Բանակցության  արդյունքում «Այ Փի Էս Սի» ՍՊԸ-ն նվազեցրել է գնային առաջարկը՝ առաջարկելով նոր գնային առաջարկ 79962000 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն (առանց ԱԱՀ-ի գինը  66․635․000 ՀՀ դրամ):

Պայմանագրի տեխնիկական բնութագրի մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության «Դիտակետ» ծրագրի շրջանակներում զորացրված զինծառայողների հետ ելքային սոցիոլոգիական հարցումների իրականացում կլինի:

Ծրագրի խնդիրներն են՝

  • պարզել զինծառայողների քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին, ինչպես նաև զինվորական կյանքից քաղաքացիական կյանքին անցնելու ադապտացիոն գործընթացների առանձնահատկությունները,
  • գնահատել զորամասերի գույքային, նյութատնտեսական և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդից գոհունակությունը, առողջապահության, կրթության և ժամանցի կազմակերպման հնարավորությունները,
  • գնահատել ծառայության կազմակերպման կառավարչական և ընթացակարգային հարցերից բավարարվածությունը ինչպես զորամասերում, այնպես էլ մարտական հերթապահության ընթացքում։

Հետազոտությունն իրականացվելու է տարեկան 2 անգամ։

«Դիտակետ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել միայն 2016թ․ զորակոչված ժամկետային զինվորական ծառայություն անցած զինծառայողների կարծիքը՝ ներառելով ՀՀ զինված ուժերից 2018թ․-ի փետրվար և հուլիս ամիսներին զորացրված բոլոր երիտասարդներին, որոնք զինծառայություն են անցել առնվազն 12 ամիս և տվել են իրենց համաձայնությունը հարցմանը մասնակցելու համար։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել