Կառավարության որոշումը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սակագների մեղմացման վերաբերյալ

Կառավարությունը նոր որոշում է ընդունել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման  մանրածախ ծառայությունների դիմաց սակագների մեղմացման վերաբերյալ:

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից՝ 9.702 դրամ սուբսիդիա (ներառյալ ԱԱՀ).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից՝ 1.712 դրամ սուբսիդիա (ներառյալ ԱԱՀ):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

Առաջարկ է արվել նաև ընկերությանը 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումները գանձել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով՝ հետևյալ չափերով՝

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը 153 դրամ՝ յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը 27 դրամ` յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 11-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել