Սերժ Սարգսյանը Մխիթար Հերացու մեդալով է պարգևատրել բարերար Սմբատ Կարապետյանին

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Միջոցառման ժամանակ հանրապետության նախագահը պարգևատրել է  բարերար Սմբատ Կարապետյանին։

Նշենք, որ այս մասին հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է մարտի 2-ին։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ․

Մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերար Սմբատ Կարապետյանին պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով»:

Հիշեցնենք, որ նույն միջոցառման ժամանակ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով» է պարգևատրել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել