Կառավարության որոշմամբ կփոխատուցվի անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

Գործադիրի այսօրվա հերթական նիստին որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թ. օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Փոխհատուցում կստանա տարածաշրջանի 76 շահառու:

Միջազգային կազմակերպություններում աշխատող քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է «ՀՀ կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում: Արդյունքում կապահովվի «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքների կիրարկումը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է համապատասխան օրենքներով սահմանված դեպքերում լիազոր մարմին ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը՝ սահմանելով նաև գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը լրացնելու և ներկայացնելու առանձնահատկությունները։ Մասնավորապես, սահմանվում է, որ գումարների փոխանցումն ու մուտքագրումը ՀՀ պետական բյուջե կազմակերպելու, այդ գումարները հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հաշվառելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում ծառայության անվամբ բացվում է գանձապետական ենթահաշիվ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել