ՀՀ նախագահի մի շարք հրամանագրեր ուժը կորցրած են ճանաչվել

Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել՝ նախագահի նախկին հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Այսպես, ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցված են ճանաչվել.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Զորամասերը կամ ծառայության վայրերը ինքնակամ լքած զինծառայողների հետագա զինվորական ծառայությունը շարունակելու մասին» ՆՀ-40 հրամանագիրը.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում առկա թանկարժեք մետաղների տնօրինման մասին» ՆՀ-66 հրամանագիրը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-150 հրամանագիրը.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-181 հրամանագիրը.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-185 հրամանագիրը.

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Պետական վիճակագրական հաշվետվական կարգապահությունը բարձրացնելու մասին» ՆՀ-194 հրամանագիրը.

8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-237 հրամանագիրը.

9) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը հաստատելու մասին» ՆՀ-239 հրամանագիրը.

10) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-260 հրամանագիրը.

11) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը միանվագ նպաստներ վճարելու մասին» ՆՀ-268 հրամանագիրը.

12) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-271 հրամանագիրը.

13) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-283 հրամանագիրը.

14) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՆՀ-352 հրամանագիրը.

15) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» ՆՀ-377 հրամանագիրը.

16) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-401 հրամանագիրը.

17) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը.

18) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը.

19) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» ՆՀ-795 հրամանագիրը.

20) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագիրը.

21) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՆՀ-630 հրամանագիրը.
22) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագիրը.

23) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՆՀ-189-Ն հրամանագիրը.

24) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պաշտոններում նշանակվող անձանց ներկայացնելու կարգի մասին» ՆՀ-172-Ն հրամանագիրը.

25) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը.

26) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-118-Ն հրամանագիրը.

27) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը և բուսասանիտարիայի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-292-Ն հրամանագիրը.

28) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-277-Ն հրամանագիրը.

29) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագիրը.

30) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆՀ-255-Ն հրամանագիրը։

Այս  հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը:

ՆՀ-227-Ն հրամանագրով ուժը կորցված են ճանաչվել հետևյալ հրամանագրերը.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-353 հրամանագիրը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը.

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը.

8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագիրը.

9) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագիրը.

10) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» ՆՀ-396-Ն հրամանագիրը:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագրի 1-ին կետի 4-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

Այս հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն հրամանագրի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանագրի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆՀ-228-Ն հրամանագրով ուժը կորցրած են ճանաչվել.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագիրը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի գործունեությունը կանոնակարգելու մասին» ՆՀ-679 հրամանագիրը.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-350 հրամանագիրը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-693 հրամանագիրը.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագիրը.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունիսի 17-ի «Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-133-Ն հրամանագիրը.

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագիրը.

8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի «Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-246-Ն հրամանագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագրի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

Այս հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն հրամանագրի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանագրի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆՀ-229-Ն հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-352 հրամանագիրը:

Այս հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել