Մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը․ Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի վերջին բաց նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան գաղտնի ռեժիմին անցնելը հայտարարություն արեց․ «Սահմանադրության պահանջից ելնելով մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարական»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանը՝ օգտվելով հնարավորությունից, գործադիրի անդամներին շնորհակալություն հայտնեց՝ համատեղ աշխատանքի համար:
«Չուրախանաք, դեռ շարունակելու ենք իրար հետ աշխատել նույն տեմպերով, տեմպերը չգցեք»,-ասաց վարչապետը:
Ալիսա Չիլինգարյան 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել