Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 30-ին պաշտոնում նշանակման ևս մեկ որոշում է ընդունել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝
Գագիկ Մանոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար»: