Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է նշանակվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Այս մասին հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահը՝ Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը հանձնաժողովում կլրացնի Հրայր Թովմասյանի թափուր տեղը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը վերջերս ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ: