Աշոտ Ահարոնյանը հայտնել է Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ,նախնական տվյալներով, Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը:

«Հանգամանքները պարզվում են, հանրությանը տեղյակ կպահենք։ Նախնական պատճառը բալոնի պայթյունն է։ Վերջնական պարզ կլինի փորձաքննության արդյունքում։ Կարծում եմ ճնշման հետ կապված խնդիր պիտի լինի»,- նշել է Աշոտ Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուի ծառայության փոխանցմամբ, ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել