2017 թ-ին ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի գործողությունների վերաբերյալ նախապատրաստվել է ընդամենը 500 նյութ, որից 403-ով հարուցվել են քրեական գործեր, 96-ով՝ քրեական գործ հարուցելը մերժվել է, որից 90-ը արդարացման, 6-ը՝ ոչ արդարացման հիմքով:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 1 որոշում դատախազի կողմից վերացվել է և քրեական գործը, այնուամենայնիվ, հարուցվել է:
Բացի հարուցված 403 քրեական գործից, հաշվետու ժամանակաշրջանում վարույթ է ընդունվել 357 քրեական գործ, որից
- 57-ը՝ նախկինում կարճված կամ կասեցված և վարույթը վերսկսված,
- 224-ը՝ այլ մարմնից ստացված,
- 2-ը՝ դատախազի կողմից լրացուցիչ քննության վերադարձված,
- 74-ը՝ քննվող քրեական գործերից անջատված մասեր,
Բացի սրանից, վարույթում են գտնվել նախորդ տարվանից փոխանցված 245 քրեական գործ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննակ մարմինների վարույթոմ քննված 1005 քրեական գործից ավարտվել է 520 գործի վարույթ, որից 309-ի վարույթը կարճվել է արդարացման, իսկ 62-ը՝ ոչ արդարացման հիմքերով:
Վարույթն ավարտված մնացած 149 քրեական գործից 148-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 1 քրեական գործ ուղարկվել է դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:
Նշված ժամանակահատվածում վարույթում գտնվող 1005 քրեական գործից 79-ի վարույթը կասեցվել է, որից 51-ինը անձը հայտնի չլինելու, 27-ինը՝ անձի հետախուզման մեջ գտնվելու, իսկ 1-ինը՝ այլ հիմքերով: 72 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 98 գործ՝ միացվել է. 236 գործի նախաքննություն փոխանցվել է 2018թ.:
2017 թ-ի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 599 անձ:
Քրեական հետապնդման ենթարկված 599 անձանցից՝
- 114-ը ձերբակալվել է,
- 27-ը՝ ազատվել ձերբակալումից,
- 498-ը ներգրավվել են որպես մեղադրյալ,
- 494 անձի մեղադրանք է առաջադրվել:
Այս անձանցից 116-ի կալանավորման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան.
- 4-ը մերժվել է,
- 112-ը՝ բավարարվել,
- 25-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել՝ գրավը:
16 մեղադրյալ ազատվել է կալանքից, որից դատախազի կողմից 7-ը, դատարանի կողմից՝ 7-ը, 2-ը՝ ժամկետը լրանալու պատճառով:
151 անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, որից 76-ինը՝ արդարացման, 75-ինը՝ ոչ արդարացման հիմքով:
Դատախազի կողմից վերացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2 մասի:
Դատի է տրվել 300 անձ, որից 64-ը գտնվել է կալանքի տակ, 1 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ: Քրեական հետապնդման ենթարկված 152 անձի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը փոխանցվել է 2018 թ, նշած անձանցից 23-ը գտնվել են կալանքի տակ: