Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանն այսօր՝ մարտի 31-ին նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանն ազատվել էր պաշտոնից: