Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտ 31-ին նոր հրամանագրեր է ստորագրել:
Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Արմեն Սմբատյանը:
Նշենք, որ մեկ այլ հրամանագրի համաձայն նա նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատվել է Արմեն Մելքոնյանը: