Այսօր՝ մարտի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները: Իրավաբան.net-ը ներկայացնում է արդեն նախկին դատավորի կենսագրությունը:
Նշենք, որ նա մարտի 30-ին կդառնա 65 տարեկան:
Ելենա Սողոմոնյանը ծնվել է 1953 թվականին Անիի շրջանի Անիպեմզա ավանում։
1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
1971 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում նախ՝ որպես մեքենագրուհի, ապա՝ դատական նիստերի քարտուղար, ավագ խորհրդատու։
1982 թվականից մինչև 1987 թվականն եղել է Երևանի 26 կոմիսարների անվան շրջանի ժողդատավոր։
1989 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենքների նախագծերի պատրաստման և օրենսդրության համակարգման բաժնում՝ որպես խորհրդատու։
1989 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի պետական նոտարում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
2015 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է: