Կառավարության դիմաց բողոքի ցույց անցկացնող տաքսու վարորդները սեփական օն-լայն տաքսի ծառայութունն են ստեղծել և այն անվանել «Վարչապետ»

Ինչպես արդեն հայտնել էինք, ավտովարորդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների համար անհավասար մրցակցային դաշտ ստեղծելու դեմ:

Ավտովարորդները նշում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է, տաքսու վարորդների 90 տոկոսը օրենքի դաշտում չի գործում:  Ոլորտը կարգավորելու համար տաքսու վարորդները իրենց գործողությունների պլան են մշակել:

«Մենք ստեղծել ենք օն-լայն տաքսի ծառայություն, որի անունը հենց «Վարչապետ» է: Այդ ծառայության միջոցով մենք փորձելու ենք համախմբել, ուսման կենտրոններ ստեղծել, դասակարգել վարորդների՝ ըստ իրենց կարողությունների, ըստ ունակությունների: Մի քանի օր է, ինչ հավելվածը կա PlayMarket-ում, այսինքն, յուրաքանչյուր մարդ կարող է այն ներբեռնել: Բոլոր վարորդներին վերցնելու ենք, սակայն բոլորը դասակարգվելու են ըստ իրենց ունակությունների, ըստ փողոցների իմացության, և թե որքանով է իրենց վարորդական իրավունքում ընդգրկված տեղեկությունը իրական: Կարծում ենք՝ հավելվածը բավականին մրցունակ է լինելու դաշտում: Մեր ներուժը ամբողջովին օգտագործելու ենք»,-նշում է վարորդ Վահե Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերությունը դաշտում գործող մյուս առցանց տաքսի ծառայությունների՝ վարորդներին ավելի մեծ հնարավորություններ են տալու. «Մենք շատ լայն, լիբերալ, ազատ ծառայություն ենք ունենալու»:

Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդները մի պահանջ ունեն. «Հավասար պայմաններ՝ բոլորի համար»,-նշում ենք նրանք:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել