Ավտովարորդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց

Ավտովարորդները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների համար անհավասար մրցակցային դաշտ ստեղծելու դեմ: Ցույցին մասնակցում է մոտ 100 տաքսու վարորդ:

«Օն-լայն տաքսիները մեր պատվերները խլել են: Ինչո՞ւ լիցենզավորված չէ «Յանդեքս» տաքսին: Ես հարկատու եմ, պետությունը իմ հանդեպ պարտավորություններ ունի: Թող բոլորը լիցենզիա ունենան, կամ էլ ոչ ոք չունենա: Մենք պահանջում ենք հավասար պահանջներ ստեղծել»,-նշում են վարորդները:

Մանրամասները՝ շուտով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել