Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ-ի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ աշխատանքային խմբում քննարկված և կայացրած որոշումների իրավական ձևակերպումներն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել