«Սասնա ծռեր»-2-ի՝ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորկ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի գործը նախօրեին մակագրվել է Երևան քաղաքի դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանին:
Հիշեցնենք, որ գործով քննությունն անցյալ տարվա հոկտեմբերի վերջից ի վեր դատավոր Արթուր Օհանյանի վարույթում էր, սակայն դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին ՀՀ նախագահի հրամանագրով: