Բուժօգնության և սպասրակման լիցենզիան ուժը կորցված է ճանաչվել. նախարարը հրաման է ստորագրել

Բուժօգնության և սպասարկման լիցենզիան ուժը կորցրած ճանարելու վերաբերյալ հրաման է ստորագրել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Հրամանն ընդունվել է փետրվարի 2-ին, ուժի մեջ է մտել փետրվարի 3-ին:

«Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի դեկտեմբերի 30-ին անհատ ձեռնարկատեր Նելի Ստեփանյանին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման Ա-XX-000409 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Նելի Ստեփանյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին»,-նշված է հրամանի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել