Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն մի շարք անձանց պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այսպիսով.
բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վարդիկ Ամիրխանյանը:
«Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը,
«Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր բժիշկ Քրիստինե Մելիքյանը:
Իսկ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով է պարգևատրվել «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-արյունաբան Մարինե Ղազարյանը: