Նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա մարտի 16-ին ստորագրել է աջակողմյան ղեկային տեղաբաշպմամբ տրանսպորտային միջոցների նորմուծումն արգելելու մասին օրենքը։
Այս օրենքով 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Նշենք, նաև, որ նախատեսված արգելքը չի տարածվում այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վրա, որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
Օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին։
Ալիսա Չիլինգարյան