Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել: ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նոր անդամ է նշանակվել գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:
Հավելված