Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է երկրի նախկին նախագահին՝ 2007 թվականին նրա քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակում:

Միաժամանակ, Le Monde-ը նշել է, որ քաղաքական գործիչը կալանքի տակ է պահվում Նանտերի դատական ոստիկանությունում, որտեղ նրան կանչել են Լիբիայի կողմից 2007 թվականին նրա նախագահական քարոզարշավի հնարավոր ֆինանսավորման գործի քննության շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել