«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 29-ով սահմանվում են կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողների պարտականությունները: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է`
ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.
գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը.
դ) կատարել պայմանագրային պարտականությունները.
ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով.
զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը` կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.
է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.
ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները.
թ) հատուցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասը: