Պարզվում են գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները․ ոստիկանություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ մարտի 12-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայաններից մեկի հարևանությամբ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է։

Ոստիկանությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Հանգամանքները պարզվում են։

Լուսանկարները՝ ոստիկանությունից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել