Փարաքար գյուղում՝ գազալցակայանում, մեքենա է պայթել. ԱԻՆ

Մարտի 12-ին՝ ժամը 14:08-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում, մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել