Բելառուսում մահապատժի է ենթարկվել իր 2 երեխաներին սպանած հայրը

Բելառուսում մահապատժի են ենթարկել Մոզիր քաղաքի բնակիչ Կիրիլ Կազաչոկին՝ իր 2 երեխաներին սպանելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Կազաչոկի մոր խոսքով՝ մահապատիժը ի կատար է ածվել 2017 թվականի հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Կազաչոկը սպանել էր իր 2 երեխաներին՝ 17-ամյա տղային և 9-ամյա աղջկան, որից հետո փորձել է ինքնասպան լինել, բայց ողջ է մնացել: Հանցագործի արյան մեջ ալկոհոլը 2,36 պրոմիլ է կազմել:

Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է կիրառվում: Վերջին 20 տարիների ընթացքում շուրջ 400 մարդ է մահապատժի ենթարկվել:

1996 թվականին երկրում տեղի ունեցավ հանրքավե և բնակչության 80, 5 տոկոսը կողմ էր, որպեսզի այս պատժի ձևը պահպանվի:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել