Ո՞ր ապրանքներն են 2017թ.-ին թանկացել Հայաստանում. ԱՎԾ

Հայաստանի Հանրապետությում 2017 թվականին պարենային 12 ապրանքախմբից 9-ում գրանցվել է 0,2-20.5% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից:

Տվյալների համաձայն՝ 2016թ.-ի համեմատ, ամենաշատը թանկացել է ձուկն ու ծովամթերքը՝ 20.5%-ով: Բանջարեղենի գինը բարձրացել է 14.8%-ով, մրգինը՝ 10.6%-ով, շաքարավազինը՝ 9.2%-ով: Միսը թանկացել է 4.1%-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 0.4%-ով, ոչ ալկոհոլային խմիչքները՝ 2.7%-ով: Նախորդ տարի աննշան էժանացել է միայն հացաբուլկեղենն ու ձավարեղենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել