Արդեն Ազգային ժողովի կողմից առաջադրվել են բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունը։ Նրանք են սահմանադարական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը, իրավագիտության պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյանը:
Ձեզ ենք ներկայացնում նրանցից մեկի՝ Գևորգ Դանիելյանի կենսագրությունը:
Գևորգ Բալաբեկի Դանիելյան (ծնվ. 5 մայիսի 1958 թ., Երևան), Հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ։
1975-1983 – սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
- 1987 թ. – ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն
- 1977-1979 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
- 1988-1990 թթ. – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
- 1989-1992 թթ. – ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում հսկողության բաժնի պետ։
- 1992-1996 թթ. – Հրազդանի միջշրջանային դաատախազ։
- 1996-1999 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ։
- 2000-2004 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ։
- 2004-2007 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
- 2007 թ. մայիսի – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
- 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
- 2010 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
- 2011 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական է։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
Գիտական գործունեությունը
- թեկնածուական ատենախոսություն – «Տեղական իշխանության մարմինների դերն օրինականության ամրապնդման ոլորտում», 1987 թ., նախկին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտ
- դոկտորական ատենախոսություն – «Վարչական արդարադատության կայացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», 2004 թ., Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման ակադեմիա։
- 1998 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։
- 2008 թվականից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։
- 2013 թվականից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ
Հասարակական գործունեություն
- 2011 թվականից – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։
- 2011 թվականից – «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ։
- 2012 թվականից – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ։
- 1998 թվականից – Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ։
- 2009 թվականից – «Հայ իրավաբանների ասոցիացիա» Հ/Կ անդամ
- «Օրինականություն», «Օրենք և իրականություն», «Պետություն և իրավունք», «Ղարաբաղի դատական իշխանություն» գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ
- Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Պարգևներ և կոչումներ
- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (2004)։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2006)։
- Պարգևատրվել է մի շարք կառավարական մեդալներով և շնորհակալագրերով։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։
Կարդացեք նաև՝