Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար

Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից տեղեկանում ենք ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ըստ որի տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է՝

1. Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
2. Անձնագիր և դրա պատճենը
Լիազոր ներկայացուցչի դեպքում՝
1. Լիազորված անձի անձնագիրը
2. Նոտարական կարգով հաստատված լիազորագրի բնօրինակը
3. Տեղեկանք հայցողի անձնագրի պատճենը:

Ամուսնալուծված լինելու կամ ամուսնու մահվան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ փաստը հավաստող փաստաթուղթը:
Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել