Ովքե՞ր են Հայաստանի առաջին երեք խոշոր հարկ վճարողները

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀԷՑ-ից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ցուցակում երրորդն է:

Հաշվետու տարում ընկերությունը վճարել է 22 մլրդ 36 մլն 114.6 հազար դրամի հարկ՝ 2016թ-ի 11, 88 մլրդ դրամի դիմաց:

Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն ընդհանուր առմամբ, 2017 թ-ինպետական բյուջե է վճարել 39 մլրդ 717 մլն 691,5 հազար դրամ: Նշենք, որ 2016 թ-ին «Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է 42 մլրդ 381 մլն 154,1 հազ. դրամ հարկ:

Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 34 մլրդ 751 մլն 753.7 հազար դրամ, ինչը 2016թ-ի համեմատ12.18 մլրդ դրամով ավելի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել